Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթեց Օլիմպիական խաղերի առաջին մենամարտում
Բռնցքամարտիկ, Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը Օլիմպիական խաղերի առաջին մենամարտում գերազանցեց վենեսուելացի մրցակցին։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:
Օլիմպիական խաղերի մրցումային 5-րդ օրը պայքարի մեջ մտած հայ մարզիկներից հերթականը գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն էր, ով մրցում էր Վենեսուելան ներկայացնող Լուիս Արկոնի հետ։ Երեք ռաունդների արդյունքում` Բաչկովը հաղթեց մրցակցին` 2-1 հաշվով։
Ավելի վաղ հաղթանակ էին տոնել նաև Վլադիմիր Մարգարյանը և Արամ Ավագյանը։
Տեղական ժամանակով քիչ ավելի ուշ պայքարի մեջ կմտնեն արդեն ծանրորդներ Նազիկ Ավդալյանը և Անդրանիկ Կարապետյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել