Իրադրությունն առաջնագծում
Օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 370 կրակոց: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- գրված է ԼՂՀ ՊՆ պաշտոնական կայքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել