Հայտարարվել է ակնարկների մրցույթ ուսանողների համար
Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակն, իր հանրային տեղեկատվության ծառայությունների շրջանակում, հայտարարում է ակնարկների (շարադրությունների) մրցույթ` Հայաստանի բուհերի ուսանողների համար:
Մրցույթի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունն ու քննարկում ծավալել երկրի առջև ծառացած զարգացման հիմնական մարտահրավերների վերաբերյալ: Այն նաև կնպաստի Համաշխարհային բանկի` ներկայումս աշխատանքային փուլում գտնվող «Հայաստանում գյուղատնտեսության և գյուղերի զարգացման քաղաքականության» մասին զեկույցի նախապատրաստմանը:
Շարադրության թեման`
Հայկական գյուղը 21-րդ դարում. գյուղական բնակավայրերում կյանքի մակարդակի բարձրացման քաղաքականություններ
Ձեր կարծիքով` որո՞նք են Հայաստանի առջև ծառացած գլխավոր մարտահրավերները գյուղատնտեսության, սննդի արտադրության, գյուղերի տնտեսական զարգացման ոլորտներում, և ի՞նչ լուծումներ եք տեսնում գյուղական երիտասարդության կյանքի բարելավման, մշակութային ժառանգության վերականգնման և համայնքային զբոսաշրջության զարգացման բնագավառներում:
Ակնարկները ներկայացնելու վերջնաժամկետը 2012թ. հունվարի 20-ն է: Շարադրությունը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով կամ ներկայացնել Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակ Գ. Լուսավորիչ 9, Երևան 0015 հասցեով:
Աշխատանքը պետք է կենտրոնանա զարգացման մեկ ուղղության վրա մասնակցի ընտրությամբ, և չպետք է գերազանցի 4 էջը: Դիմումի փաթեթում պետք է ներառել. ա) մասնակցի ուսանողական վավերական տոմսի պատճենը, բ) անունը և տարիքը, գ) համալսարանը, ֆակուլտետը և տարին (կուրսը), դ) կոնտակտային տեղեկություններ (հեռախոս և էլեկտրոնային փոստի հասցե):
Բոլոր շարադրությունները կգնահատեն Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի փորձագետները: Լավագույն հինգ ակնարկի համար Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակը կտրամադրի դրամական մրցանակներ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակ` Վիգեն Սարգսյանին/արտաքին կապերի պատասխանատու կամ Արմինե Գրիգորյանին/հանրային տեղեկատվության գծով օգնական +374(10) 52 09 92 հեռախոսահամարով, կամ էլեկտրոնային փոստի միջոցով` [email protected], [email protected] հասցեներով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել