HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՌԴ նախագահի աշխատակազմը դատի է տվել «Նովայա գազետա» թերթին

Ռուսաստանի նախագահի աշխատակազմը զրպարտության համար դատի է տվել «Նովայա գազետա» թերթին և լրագրող Ոոման Անինին:

Պետական պաշտոնյաներն արձագանքել են 2011թ.-ի մայիսի 16-ին թերթում հրապարակված Ռոման Անինի նյութին՝ վերնագրված «Ոչ մի սրբություն, պարզապես բիզնես»: Հոդվածը Մոսկվայի Ալեքսանդրյան այգում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանի վերականգնման մասին է:

Հոդվածի հեղինակը գրում է, որ ամիսներ շարունակ լրագրողական հետաքննություն է վարել: «Նովայա գազետա»-ն նշել է, որ վերականգնման աշխատանքների համար հատկացված 177 միլիոն ռուբլու մի մասը ծախսվել է արդեն իսկ հուշարձանի վրա կատարված շինանյութերի «կառուցման և մոնտաժման» համար:

Բացի այդ, թերթը գրում է շինարարության ընթացքում առաջացած որոշ կասկած հարուցող հանգամանքների մասին, օրինակ՝ կապալառուների կողմից նյութերի իրացումը: Հեղինակը գրում է, որ հուշարձանի վերականգնման աշխատանքների խմբի ղեկավար է եղել Վլադիմիր Կոժինը:

Հոդվածի հրապարակումից երեք օր անց` մայիսի 19-ին ՌԴ նախագահի աշխատակազմը արձագանքել է հրապարակված հոդվածին՝ հայտարարելով, որ «Նովայա գազետա»-ի նյութը «հորինվածք» և «հերետիկոսական հերյուրանք» է: Պետական պաշտոնյաները անվանել են գործի փաստերը իրականությանը չհամապատասխանող և մեղադրել են հեղինակին Անհայտ զինվորի գերեզմանի վերականգնման աշխատանքների կարգի և ընթացքի մասին աղավաղված տեսակետ ձևավորելու մեջ:

Նախագահի աշխատակազմի մամլո քարտուղար, Վիկտոր Խրեկովը, այնուամենայնիվ, չի նշել, թե ինչը պետք է «Նովայա գազետա»-ն հերքի Անինի հոդվածում:

Համաձայն «ՌԱՊՍԻ» գործակալության՝ «Նովայա գազետա»-ի խմբագիր Դմիտրի Մուրատովը հայտնել է նախագահի աշխատակազմին, որ պատրաստ է պաշտպանելու իր թերթի իրավացիությունը դատարանում:

2011թ.-ի նոյեմբերին հայտնի է դարձել, որ, ըստ դատարանի վճռի, թերթը պետական պաշտոնյաներին զրպարտության համար պետք է փոխհատուցի 100 000 ռուսական ռուբլու չափով (1 250 000 դրամ):

Համաձայն ՌԴ-ի քրեական օրենսգրքի հոդված 129-ի՝ հրապարակային ելույթում, հրապարակային աշխատանքում կամ զանգվածային լրատվության միջոցների միջոցով արված զրպարտությունը պատժվում է մինչև 120 000 ռուսական ռուբլու չափով (շուրջ 1 500 000 դրամ):

Համաձայն ՀՀ քաղ. օր.-ի 1087.1 հոդվածի՝ եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա անձը կարող է պահանջել մինչև 2 000 000 միլիոն դրամ փոխհատուցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter