«Լուսավոր Հայաստանը» Սիսիանի քաղաքապետի ընտրություններում թեկնածու կունենա
«Լուսավոր Հայաստան» կուսակցության Սյունիքի մարզային խորհուրդը որոշել է հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Սյունիքի մարզի Սիսիան համայնքում որպես համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրել Սրբուհի Էդիկի Գրիգորյանին: Այս մասին նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:
Սրբուհի Գրիգորյանը լրագրող է, վերջին 10 տարիներին նաեւ մշակութաբանություն և փիլիսոփայություն է դասավանդում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում: Աշխատել է «Սիսիանի ձայն» թերթում: Միաժամանակ թղթակցել է «Երկիր Մեդիա», «Շանթ» հեռուսաընկերությունների լրատվական ծրագրերին:
Սրբուհի Գրիգորյանը Սիսիանի համայնքի ավագանու անդամ է: 2015թ. հիմնադրել է «Սիսիանի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամը, որի գործադիր տնօրենն է: Գիտական երկու հոդվածների հեղինակ է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել