
Մահացել է ՊՊԾ գունդը գրավելու օրը հրազենային վիրավորում ստացած ոստիկանը
Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց մամուլում հայտնված այն տեղեկությունը, որ կես ժամ առաջ մահացել է հուլիսի 17-ին «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գունդը գրավելու օրը հրազենային վիրավորում ստացած ոստիկան Գագիկ Մկրտչյանը:
«Առավոտյան արդեն տեղյակ էինք, որ նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Այս օրերին նա մի քանի անգամ սրտի կանգ էր ունեցել: Բժիշկները ամեն կերպ պայքարում էին նրա կյանքը փրկելու համար, սակայն չհաջողվեց: Նրա վիրավորումները կյանքի համար անհամատեղելի էին»,-նշեց Հայթայանը: Օրեր առաջ առողջապահության նախարարի մամլո քարտուղարը «Հետք»-ին փոխանցել էր, որ ոստիկանի առողջական վիճակը դեռևս ծայրահեղ ծանր է, քանի որ որովայնի շրջանում հրազենային լուրջ վիրավորում է ստացել: Երկու օր առաջ ոստիկանին այցելել էր առաջատար բժիշկների խումբ, որը եզրակացրել է, որ այս պահին աննպատակ է Գագիկ Մկրտչյանին ենթարկել վիրահատական միջամտության:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել