HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել է դատական բժիշկը

Հատուկ քննչական ծառայության վարույթում շարունակվում է Սիսիան քաղաքի մի խումբ բնակիչների միջև տեղի ունեցած վիճաբանության և Ա.Խ-ին հրազենային վնասվածք պատճառելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության առանձին աշխատակիցների կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես հայտնում են ՀՔԾ մամլո ծառայությունից, քննվող գործի շրջանակներում ապրիլի 2-ին հիշյալ դեպքով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու կասկածանքով (ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդված) ձերբակալվել է ՀՀ ԱՆ հանրապետական դատական բժշկական գիտագործնական կենտրոնի Սիսիանի բաժանմունքի փորձագետ Սարգիս Հայրապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter