«Հրապարակ». Անմեղ զինվորը' քավության նոխազ
2009 թ. ԼՂՀ Մարտակերտի զորամասում ծառայող, 1991 թ. ծնված Գոռ Բոյաջյանը կալանավորվել է և մոտ մեկ ամիս է'գտնվում է Շուշիի բերդում: Բանն այն է, որ 2010 թ. հոկտեմբերի 26-ին' իր հերթապահության ժամանակ, հակառակորդի դիպուկահարից զոհվել է իր ջոկի շարքային զինվորներից մեկը:
Զինվորն այդ պահին գտնվելիս է եղել վտանգավոր դիրքում. ավագ լեյտենանտ Արթուր Վարդանյանի կարգադրությամբ ինժեներական աշխատանքներ է կատարել:
Գոռ Բոյաջյանի հոր' ազատամարտիկ, «Արծիվ 1/3» մահապարտների շտաբի պետ Գագիկ Բոյաջյանի վստահեցմամբ' իր որդին արել է ամեն ինչ, զգուշացրել է այդ զինվորին դադարեցնել աշխատանքը և վերադառնալ խրամատ. թե ինչու են այժմ մեղադրում իր որդուն, ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել