
Ջուլֆալակյանը, Բաչկովն ու Ավագյանն էլ դուրս մնացին պայքարից
Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում այսօր մեկնարկի դուրս եկան հունահռոմեական ոճի ըմբիշները:
Առաջինը պայքարի մեջ էր մտել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, ով մեկնարկային գոտեմարտում 2:3 հաշվով զիջեց բուլղարացի Դանիել Ալեքսանդրովին: Վերջինս հաջորդ իսկ մենամարտում պարտություն կրեց, և Ջուլֆալակյանը չկարողացավ պայքարել նաև 3-րդ տեղի համար:
Բռնցքամարտի 56 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արամ Ավագյանի մրցակիցն իռլանդացի Ջոն Կոնլանն էր։ Ավագյանը զիջեց 3-0 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից։
64 կգ քաշային կարգի հերթական մենամարտում էլ Հովհաննես Բաչկովի մրցակիցը չինացի Հու Քիանխուն էր։ Հայ բռնցքամարտիկը պարտվեց 2-1 հաշվով։
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի կարծիքով` թե Արամ Ավագյանը և թե Հովհաննես Բաչկովը չեն պարտվել իրենց մենամարտերում։
«Իմ տղաներն այսօր չեն պարտվել, և ես դա չեմ ասում` որպես երկրպագու, մյուս մասնագետներն էլ են այդ կարծիքին։ Նրանք արժանի պայքար են տվել և հավասարի պես մենամարտել են»,- ՀԱՕԿ-ի հետ զրույցում ասաց Աղամալյանը։
Մեկնաբանել