
Օլիմպիական խաղեր 2016. օր 10-րդ
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 10-րդ օրը լի է հայ մարզիկների մրցելույթներով: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքից տեղեկանում ենք, որ առավոտյան պայքարի մեջ կմտնեն աթլետները՝ վազորդներ Գայանե Չիլոյանը և Դիանա Խուբեսերյանը: Տղամարդկանց եռացատկում' որակավորման փուլում, հանդես կգա Լևոն Աղասյանը: Աթլետների մրցումների մեկնարկը տրվում է տեղական ժամանակով' 9:30-ին:
Ավելի ուշ՝ 10:00-ից սկսած' առաջին գոտեմարտը կանցկացնի 85 կգ քաշային ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը:
Օրվա երկրորդ կեսին՝18:00-ին բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը կմրցի չինացի Հու Ջիանգուանի հետ:
Իսկ ժամը 19:00-ին 105 կգ քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը կպայքարի մեդալի համար:
Տեղական ժամանակով' 21:45-ին էլ որակավորման փուլից պայքարը կսկսի արգելավազորդ Լիլիթ Հարությունյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել