HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել է մաքսային տեսուչի կողմից դիտավորությամբ ծանր հանցագործություն կատարելու գործով նախաքննությունը

ՀՔԾ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՔԾ վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ մաքսային տեսուչ Հարություն Թանգամյանը «Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վ. Խոցանյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս է պատճառել:

«2015թ. օգոստոսի 20-ի լույս 21-ի գիշերը՝ ժամը 03.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մաքսային տեսուչ Հ. Թանգամյանը դիտավորությամբ բռունցքով ուժգին հարվածներ էր հասցրել «Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վ. Խոցանյանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս»,- հաղորդում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:

Հիշյալ հանցագործությունը կատարելու համար մաքսային տեսուչ Հարություն Թանգամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ մինչդատական վարույթում, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter