HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եռացատկորդ Լևոն Աղասյանը չհաղթահարեց Օլիմպիական խաղերի որակավորման փուլը

Ռիոյի օլիմպիական մարզադաշտում մեկնարկեցին Հայաստանը ներկայացնող երեք աթլետները՝ վազորդներ Դիանա Խուբեսերյանը, Գայանե Չիլոյանը և եռացատկորդ Լևոն Աղասյանը։ ՀԱՕԿ լրատվության բաժնԻ հաղորդմամբ՝ կանանց 200 մետր վազքում Դիանա Խուբեսերյանը 25,16 վրկ և Գայանե Չիլոյանը 25,03 արդյունքներով իրենց ենթախմբերում նախավերջինն էին և չհաղթահարեցին որակավորման փուլը։

Եռացատկորդ Լևոն Աղասյանը 15,54 մետր  արդյունքով իր ենթախմբում գրավեց 18-րդ տեղը և չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը։

Տեղական ժամանակով 21։45-ին կմեկնարկի արգելավաղորդ Լիլիթ Հարությունյանը։ Իսկ օգոստոսի 16-ին պայքարի մեջ կմտնի Ամալիյա Շարոյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter