
Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը ևս դուրս մնաց Օլիմպիական խաղերի հետագա պայքարից
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի Հայաստանի ներկայացուցիչ, բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը դուրս չեկավ քառորդ եզրափակիչ։
Օլիմպիական խաղերի մրցումային 10-րդ օրը պայքարը շարունակեցին նաև բռնցքամարտիկները։ 52 կգ քաշային կարգում Աբգարյանի մրցակիցը Չինաստանը ներկայացնող Հու Ջիանգուան էր։ Երեք ռաունդների արդյունքում մրցավարները հաղթանակը տվեցին չինացի մարզիկին՝ 3-0։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել