HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անբացատրելի զգացողություններ ունեմ. Սիմոն Մարտիրոսյան

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանի կարծիքով` Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճելու հաջողության համար ինքը պարտական է մարզիչներին:

«Միշտ աշխատել եմ քրտնաջան, և այդ աշխատանքը տվեց իր ցանկալի արդյունքը: Այս մեդալի համար ես շնորհակալ եմ մարզիչներիս: Անբացատրելի զգացողություններ ունեմ, չեմ կարող բառերով փոխանցել այս ամենը: Պատանեկան Օլիմպիական խաղերում ունեցածս հաջողությունը  հեշտ տրվեց, սակայն չեմ կարող նույնը ասել նաև այս խաղերի մասին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Մարտիրոսյանը:

Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում Սիմոն Մարտիրոսյանը Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է դարձել երկամարտի 417 կգ արդյունքով:

Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter