Երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների աշխատակիցները կանցնեն առողջական վիճակի պարտադիր զննություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում խնամվող երեխաների խնամքի, կյանքի որակի բարելավման նպատակով, կենտրոնների աշխատակիցները, կառավարության օգոստոսի 11-ի նիստում ընդունված որոշման համաձայն, կանցնեն առողջական վիճակի պարտադիր զննություն:
«Պարտադիր զննությունը նշված հաստատություններում կկանխարգելի խնամվող երեխաների՝ տարբեր հիվանդություններով վարակվելու ռիսկը»,- հայտնում է նախարարությունը:
Մինչ այս առողջական վիճակի պարտադիր զննություն էին անցնում նախարարության ենթակայությամբ գործող երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր և հատուկ (մասնագիտացված) տիպի հաստատությունների աշխատակիցները, ովքեր անմիջականորեն երեխաների խնամք ու սպասարկում են իրականացնում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել