
Արգելավազորդ Լիլիթ Հարությունյանը չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը
Աթլետիկայի` Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Լիլիթ Հարությունյանը մասնակցել է Օլիմպիական խաղերի` կանանց 400 մետր արգելավազքին:
Հարությունյանը ընդգրկված է եղել 3-րդ ենթախմբում: Նա տարածությունը հաղթահարել է 1 րոպե 03 վայրկյանում և չի անցել որակավորման փուլի արգելքը: Հարությունյանը 48 մասնակցից 48-րդ տեղում է:
Օրվա առաջին կեսին եռացատկորդ Լևոն Աղասյանը, վազորդներ Գայանե Չիլոյանը և Դիանա Խուբեսերյանը ևս չէին հաղթահարել որակավորման փուլի արգելքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել