
«Volt»` տնային գործերի օգնական
Առցանց ծառայություններ մատուցող ընկերությունները նոր մարտահրավերներ են «նետել» ավանդական ընկերություններին: Դրանք մեծ թափով և նորարական մոտեցումներով փորձում են, որքան հնարավոր է, հասանելի լինել սպառողներին, մատուցել մատչելի և համակողմանի ծառայություններ:
Մաքրման, սանտեխնիկայի, ջեռուցման, օդորակման, կենցաղային տեխնիկայի, էլեկտրականության և այլ տնային ծառայություններ մատուցող «Volt» առցանց ընկերությունը հիմադրվել է 2016 թ-ի մայիս ամսին: Հիմնադիրները տնօրեն Դավիթ Խաչատրյանն ու տեխնիկական գծով պատասխանատու Մինաս Քեշիշյանն է, այնուհետև նրանց է միացել մարքեթինգի գծով պատասխանատու Վահրամ Միրաքյանը:
«Volt»-ի ծառայությունները կարելի է պատվիրել՝ ներբեռնելով համանուն հավելվածը կամ մուտք գործելով ընկերության կայք:
«Մրցույթներից մեկի ժամանակ ժյուրիի անդամներից մեկը հարցերեց՝ ինչո՞ւ Հայաստանում տնային ծառայություններ մատուցող ընկերություն չեք հիմնադրում: Մտածեցինք, որ իրոք ստեղծենք մի ծառայություն, որը կտարբերվի ոլորտում աշխատող այլ ընկերություններից: Սկզբում ցանկանում էինք ՏՏ մասնագետներ մատակարարող ընկերություն ստեղծել, սակայն հաշվի առնելով այն հանգամանը, որ Հայաստանում շատ են տնային ծառայություն մատուցող մասնագետները, որոշեցինք նրանց աշխատանքով ապահովելու համար ևս ընտրել այս ոլորտը»,- նշում է Դավիթ Խաչատրյանը:
Աշխատանքային երեք ամիսների ընթացքում թիմը նկատել է օրեցօր ավելացող պատվերների քանակ: Այժմ արդեն ունեն 100 մասնագետներ, ովքեր, իրեն հաշվարկներով, օրական տասը պատվեր են մատուցում, հիմնականում՝ տնային մաքրման աշխատանքներ:
Ընկերությունն այժմ նպատակ ունի ստեղծել միջոցներ՝ առավել հասանելի լինելու և մեծ ներդրումներ բելելու համար, որի շնորհիվ հնարավորություն կունենա նաև մուտք գործել այլ շուկաներ: Թիմի անդամների համար նաև մեծ դժվարություն և առաջնայնություն է պրոֆեսիոնալ, նվիրված աշխատողներ գտնելը:
Իսկ նոր սկսվող start-up-երին տնօրենը խորհուրդ է տալիս Հայաստանում սկսել մի գործ, որը առավել կհեշտացնի մարդկանց կյանքը և կվերաբերի հասարակության լայն շերտերին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել