
Օլիմպիական խաղեր. Մրցումային 11-րդ օր
Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի մրցումային հերթական օրը մեկնարկի դուրս կգան Հայաստանի հավաքականի 5 մարզիկներ:
Հայաստանի ազգային օլիմպիական կոիտեն հայտնում է, որ բրազիլական ժամանակով 10:00-ից պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշներ Միհրան Հարությունյանն ու Արթուր Ալեքսանյանը: Նրանց մրցակիցները կլինեն համապատասխանաբար՝ եգիպտացի Ահմեդ Սալեհ Քահքը և իտալացի Տիմոնչինի Դայգորոն:
19:00-ից կմեկնարկեն գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը:
21:05-ից էլ կմեկնարկի Հայաստանի հավաքականի վերջին աթլետ, հեռացատկորդ Ամալիյա Շարոյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել