HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Արթուր Ալեքսանյանը օլիմպիական չեմպիոն է

Վերջապես: 20 տարի անց կատարվեց այն, ինչին շատ երկար էինք սպասում: 1996 թ. Ատլանտայի խաղերից 20 տարի անց Հայաստանը օլիմպիական ոսկի է նվաճում, ու դա անում է հունահռոմեական ոճի ըմբիշ, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, որը կրկնեց նույն ոճի ըմբիշ, նորանկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի վաղեմի հաջողությունը: Արթուրը եզրափակչում 3-0 հաշվով հաղթեց կուբացի Յասմանի Լուգո Կաբրերային: 

Աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն 24-ամյա գյումրեցի Արթուր Ալեքսանյանը Լոնդոնի խաղերի ժամանակ բրոնզ էր նվաճել, բայց այս անգամ հասավ իր ու բոլոր հայ մարզասերների երազանքին: 

Հիշեցնենք, որ առաջին գոտեմարտում Արթուրը հաղթեց իտալացի մարզիկին, ապա չոր հաշվով տապալեց ռումինացի ու թուրք ըմբիշներին:

Այսպիսով՝ վերջին երկու օրում Հայաստանը նվաճեց 1 ոսկի եւ 2 արծաթ ու բավական բարելավեց մեդալների հաշվարկում իր տեղը: Այսօր դեռ ելույթ կունենան մեր գերծանր քաշային ծանրորդներ Ռուբեն Ալեքսանյանն ու Գոռ Մինասյանը:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter