
Միհրան Հարությունյան. «Այս ամենը կեղտ է։ Չեմ ուզում այստեղ լինել, այս ամենի մեջ։ Ուզում եմ թողնել և հեռանալ, սպորտն արդեն ինձ հետաքրքիր չէ»
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, եզրափակչից հետո խոսելով կատարված մրցավարական անարդարությունից, այն անվանեց «կեղտ»։
«Չեմ ուզում համեստ թվալ, այս ամենը կեղտ է։ Չեմ ուզում այստեղ լինել, այս ամենի մեջ։ Ուզում եմ թողնել և հեռանալ, սպորտն արդեն ինձ հետաքրքիր չէ»,- ՀԱՕԿ-ի հետ զրույցում ասել է Հարությունյանը։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգի եզրափակչում Միհրան Հարությունյանն ուժերը չափում էր սերբ Դավոր Շտեֆանեկի հետ։ Հավասար պայքարում մրցավարները հաղթանակը տվեցին սերբին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել