HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են «Փոխգործակցություն 2016» հրամանատարաշտաբային զորավարժությանը

ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2016» հրամանատարաշտաբային զորավարժությանը մասնակցելու նպատակով օգոստոսի 13-ից ՌԴ-ում է գտնվում ՀՀ զինված ուժերի օպերատիվ խումբը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Օգոստոսի 16-ին տեղի է ունեցել «Փոխգործակցություն 2016» զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը: Բարձրացվել են մասնակից պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի դրոշները: Բացման արարողության ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, արձանագրվել է, որ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը տարեցտարի առավել ներդաշնակ և փոխհամաձայնեցված են իրականացնում առաջադրված խնդիրները:

«Այս առումով կարևորվել է նմանաբնույթ զորավարժությունների անցկացումն ու բարձր է գնահատվել մասնակից պետությունների ներկայացուցիչների համատեղ աշխատանքը»,- հայտնում է նախարարությունը:

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2016» զորավարժությանը մասնակցում են կառույցի անդամ պետությունների շուրջ 7000 զինծառայողներ, ներգրավված է շուրջ 1000 միավոր ցամաքային և օդային տեխնիկա:

ԶՈՒ օպերատիվ խումբը «Փոխգործակցություն 2016» զորավարժությանը մասնակցում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների, օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2016 թվականի պլանի համաձայն:

Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող սպաներն ընդգրկված են զորավարժության ղեկավարության ու հրամանատարության կազմում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter