
Ամալիա Շարոյանը որակավորման փուլի արգելքը չհաղթահարեց
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, աթլետ Ամալիա Շարոյանն այսօր մասնակցեց Օլիմպիական խաղերի կանանց հեռացատկի մրցումներին եւ գրանցեց ցածր արդյունք:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը, Շարոյանն ընդգրկված էր առաջին ենթախմբում և երեք ցատկերից ամենաշատը ցատկեց 5 մետր 95 սմ: Ընդհանուր հաշվարկում հայ աթլետը զբաղեցրեց 35-րդ տեղը:
Նախօրեին որակավորման փուլը չէին հաղթահարել նաև եռացատկորդ Լևոն Աղասյանը, վազորդներ Գայանե Չիլոյանը, Դիանա Խուբեսերյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել