HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինձ ոգևորեց Սիմոն Մարտիրոսյանի նվաճումը. Գոռ Մինասյան

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, գերծանր քաշային Գոռ Մինասյանը գոհ է իր բարձրացրած քաշերից:

«Ամեն մարդու չի հաջողվում մասնակցել Օլիմպիական խաղերի: Կարծում եմ` բոլորը գոհ են իմ արդյունքից, անձնական նոր ռեկորդներ եմ գրանցել և օլիմպիական արծաթ եմ նվաճել մեր երկրի համար: Ինձ ոգևորեց Սիմոն Մարտիրոսյանի նվաճումը, քանի որ մինչ այս չենք ունեցել Օլիմպիական խաղերի 19 տարեկան մեդալակիր: Եթե ինձ հաջողվեր երկրորդ մոտեցմամբ բարձրացանել պատվիրված քաշը, ապա կկարողանայի ավելի բարձր քաշերի էլ մոտենալ: Պոկում վարժությունը շատ թեժ ստացվեց, նույնը չեմ ասի հրում վարժության մասին: Ինձ համար նոր մրցակիցներ չկային, բոլորին էլ գիտեմ աշխարհի և Եվրոպայի առաջնություններից: Չեմպիոնի հետ արդեն 6 տարի շարունակ մրցում ենք»,- ասաց Մինասյանը:

Ծանրամարտի` Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Մինասյանը 105+ քաշային կարգում երկամարտի 451 կգ արդյունքով դարձավ օլիմպիական փոխչեմպիոն: Այս քաշային կարգում օլիմպիական ռեկորդ սահմանեց վրացի Լաշա Տալախաձեն՝ 473 կգ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter