HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արմեն Մարտիրոսյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ բավարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:

Մարտիրոսյանը ազատ կարձակվի մեկ միլիոն դրամ գրավի դիմաց: Սակայն դեռ պետք է վճարում կատարվի, անդորագիրը ներկայացվի վարույթ իրականացնող մարմնին, որից հետո Մարտիրոսյանին ազատ կարձակեն:

Փաստաբան Գիվի Հովհաննիսյանի խոսքով՝ Մարտիրոսյանի հարազատները այս պահին պետք է գնան «Զվարթնոց» օդանավակայանում շուրջօրյա գործող բանկ, վճարում կատարեն: Ամենայն հավանականությամբ, քիչ հետո անդորագիրը կներկայացվի, և Մարտիրոսյանը դուրս կգա քրեակատարողական հիմնարկից:

«Դատարանում Մարտիրոսյանը իր առակությունները ներկայացրեց, ասաց, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, որն իրավաբանության հետ առնչություն չունի»,- նշեց Հովհաննիսյանը:

Փաստաբանը չի բացառում, որ Մարտիրոսյանի ազատ արձակումը հասարակական և միջազգային ճնշման արդյունք էր:

Հիշեցնենք, որ Մարտիրոսյանին կալանավորելու որոշում կայացվել էր օգոստոսի 2-ին: Նա մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով, այն է՝ զանգվածային անկարգությունների կազմակերպում:

Մեկնաբանություններ (1)

Հ.Շ.
Հանուն Օրէնքի, ողջունելի է այս լուրը, ճիշդ ու լաւ է որ այս վճիռը գոյացաւ, եւ տարոսը՝ նոյն պարագային մէջ գտնվող ուրիշներին: ---Պարոն Մարտիրոսյանը արդէն միայն քավության նոխազ էր, եւ իր ձերբակալությունը՝ ազդարարութիւն, ուղղված իր կուսակցության աւելի «կարկառուն» աձնավորությանց, որոնք բառացիօրէն իր ետեւը պահուըտեցան : --- Ցաւալի է ամբողջ կացությունը: --- Այն ինչ որ թշնամիները չյաջողեցան իրագործել ռազմաճակատում, յաջողեցան՝ թիկունքում: (Խօսքը անշուշտ արտաքին թշնամիի մասին է, ներքինը չկա, գերզգացական, դատարկ խօսք է այդ: )

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter