HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ ԳԱԱ-ի գիտական ամսագիրը կարդում են աշխարհի ավելի քան 100 երկրում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Electronic Journal of Natural Sciences» գիտական ամսագիրը (http://www.epnet.com), որը լույս է տեսնում ամերիկյան EBSCO հրատարակչության հետ համատեղ աշխատանքի արդյունքում, կարդում են աշխարհի ավելի քան 100 երկրում: Ամսագիրը հրատարակվում է 2003թ-ից անգլերեն լեզվով` տարեկան 2 համարով, ամեն համարում 10-12 հոդված:

Ամսագրի առավել կարդացվող հոդվածները վերաբերում են հետևյալ գիտական ուղղություններին՝ համակարգչային դինամիկ մոդելավորում, շրջակա միջավայրի մասին գիտություններ և կենսաբազմազանություն, կենսատեխնոլոգիա, օրգանական միացությունների սինթեզ և հատկությունների ուսումնասիրում, կենսաքիմիա, մոլեկուլային կենսաբանություն, տեսական կենսաֆիզիկա:

Ինչպես նշում է ամսագրի գլխավոր խմբագիր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արամ Շահինյանը, ամսագիրն ունեցել է ավելի քան 6000 ընթերցող, որոնցից մոտ 65%-ը ԱՄՆ-ից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter