HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են խաղաղապահ առաքելություններին հայկական կողմի մասնակցության հետ կապված հարցեր

Օգոստոսի 17-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ-ի «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» (GPOI) ծրագրի ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության համակարգող Անն Շտիգլիցին և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ասպիրանտուրայի խաղաղապահ ծրագրերի պատասխանատու Թիմոթի Բրնին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Հանդիպման ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են ՄԱԿ-ի հովանո ներքո անցկացվող խաղաղապահ առաքելություններին հայկական կողմի մասնակցության, դրա համար անհրաժեշտ դասընթացների կազմակերպման և «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում իրականացվելիք առաջիկա նախագծերին առնչվող հարցեր` խաղաղապահ ուսումնական կենտրոնի վերակառուցում, ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման սարքավորումների ձեռքբերում և այլն:

ԱՄՆ-ի «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» ծրագրին ՀՀ անդամակցությունը հաստատվել է 2013թ.-ին և նշված ծրագրի հիմնական նպատակն է աջակցել հայկական կողմին խաղաղապահ կարողությունների զարգացման և ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող առաքելությունների ներգրավման գործընթացում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter