Շիրակի մարզից շուրջ 99 հազար տոննա հացահատիկ է սպասվում
Շիրակի մարզում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը դեռևս ընթացքի մեջ է, սակայն արդեն իսկ կարելի է եզրակացնել, որ տարին մարզի համար բավականին բարենպաստ է, և հացահատիկի բերքը կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշները: Նման հայտարարություն է արել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` երեկ Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ:
Նախարարի խոսքով` այս ցուցանիշներն ապահովել են մոտ 3350 հեկտարով հացահատիկի ցանքատարածությունների ավելացումը, ինչպես նաև բերքատվության բարձրացումը:
«Հացահատիկի, հատկապես ցորենի, արտադրության ծավալներով Շիրակի մարզը հանրապետության առաջատարն է` ապահովելով երկրի ողջ արտադրության 25 տոկոսից ավելին: Նախորդ տարի մարզում արտադրվել է մոտ 92600 տոննա ցորեն, մինչդեռ ընթացիկ տարում սպասվում է 6-7 հազար տոննա բերք», - նշել է նախարարը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել