
Հուլիսյան դեպքերից տուժած վերջին քաղաքացին հիվանդանոցից երեկ դուրս է գրվել
Երեկ երեկոյան «Էրեբունի» ԲԿ-ից դուրս է գրվել հուլիսի 17-ից սկսված իրադարձություննների հետևանքով հիվանդանոցային բուժում ստացող վերջին հիվանդը: Այս մասին «Հետքի» հետ զրույցում նշեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը: Նրա խոսքով` հիվանդանոցից դուրս գրված բոլոր տուժածների առողջական վիճակը բավարար է, միայն երեկ դուրս գրված քաղաքացին որոշ ժամանակ բժիշկների հսկողության տակ կլինի:
«Այդ հիվանդը սկզբում ամբուլատոր բուժում էր ստանում, այնուհետ բժիշկները որոշեցին բացել վերքը և մաքրել: Աջ սրունքի փափուկ հյուսվածի փոքր վիրահություն կատարվեց: Արդեն դուրս է գրվել և մի քանի օր կամ իր տեղամասային պոլիկնիկա, կամ նույն հիվանդանոց կգնա՝ վիրակապը փոխելու համար»,- նշեց Ա.Հայթայանը:
Այն քաղաքացիներին, ովքեր հուլիսյան դեպքերի ժամանակ վնասվածքներ են ստացել, հիվանդանոց չեն դիմել, սակայն կարծում են, որ հիվանդանոցային ստուգումների կամ բուժման կարիք ունեն, Ա. Հայթայանը հորդորում է շտապ դիմել առողջապահության նախարարություն` հավելելով, որ նրանց բուժումը իրականացվելու է պետպատվերի շրջանակներում:
Մեկնաբանել