Հովիկ Աբրահամյան. «Այդ սխալ որոշումների համար ինչ-որ մեկը պե՞տք է պատասխան տա, թե՞ ոչ»
Կառավարության այսօրվա որոշմամբ գումար կհատկացվի արդարադատության նախարարությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016թ. ապրիլի 7-ի վճռի պահանջները կատարելու նպատակով:
Անդրադառնալով նման որոշումներին՝ գործադիրի ղեկավարը հանձնարարել է կառավարության աշխատակազմին, ֆինանսների, արդարադատության նախարարություններին՝ քննարկել, գույքագրել, թե Մարդու իրավունքների`եվրոպական դատարանի վճիռներով` կառավարությունը որքան գումար է հատկացրել 2014թ., 2015թ. և այս տարվա ընթացքում: «Այդ սխալ որոշումների համար ինչ-որ մեկը պե՞տք է պատասխան տա, թե՞ ոչ»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել