HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ավանդները հունիսին աճել են

Հայաստանի բանկերում պահվող ավանդներն այս տարվա հունիսի վերջի դրությամբ կազմել են 2 տրլն 10.763 մլրդ ՀՀ դրամ։ Այդ գումարի մոտ 429 մլրդ դրամը բանկերը ներգրավել են ոչ ռեզիդենտներից, մնացածը՝ ռեզիդենտներից։

Ավանդների ընդհանուր գումարը մայիսի համեմատ աճել է ավելի քան 27 մլրդ դրամով կամ 1.4%-ով։ Այս մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի տվյալները։ Ռեզիդենտներից ներգրավված ավանդների կազմում 613.2 մլրդ դրամը ՀՀ դրամով է, իսկ 968.581 մլրդ դրամն՝ արտարժույթով։ Դրամով ավանդները մեկ ամսում ավելացել են  23.76 մլրդ դրամով, իսկ արտարժույթով ավանդները՝մոտ 13.36 մլրդ դրամով։

Փոխարենը ռեզիդենտներից ներգրավված ընդհանուր ավանդները պակասել են 10 մլրդ դրամով։ Արտարժութային ավանդների դեպքում պետք է հաշվի առնել դոլարի փոխարժեքը, քանի որ դրանք հիմնականում դոլարով են։ Հունիսին 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքն, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, կազմել է 477.53  դրամ, մայիսին՝ 478.37դրամ։ Այսինքն՝ փոխարժեքը նվազել է հունիսին, ինչը նշանակում  է, որ դոլարային ավանդների աճը պայմանավորված չէ փոխարժեքի աճով։

Հունվարի համեմատ և սավանդներն աճել են։ Ընդհանուր առմամբ, մեկ տարում՝ ավանդներ ծավալն ունեցել է հետևյալ դինամիկան։ 

Տվյալները՝ ՀՀ ԿԲ-ի

Հիշեցնենք, որ 2014 թվականի տարեվերջին, երբ դրամը դոլարի նկատմամբ կտրուկ թանկացավ, իսկ դրան զուգահեռ փոխարժեքի տատանումների ռիսկերն ու բանկչության մտավախություններն ավելացան, ՀՀ բանկերում հաճախորդների ավանդների ու հաշիվները նվազեցին։ 2015-ի վերջում արդեն նկատվեց ավանդների որոշակի աճ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter