HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Պավլիկ Մանուկյանին ազատ արձակելու միջնորդությունը

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին ազատ արձակելու միջնորդությունը։ Փաստաբան Հարություն Բաղդասարյանը ենթադրում է, որ մերժման հիմքում որպես հիմնավորվում դրվել է Մանուկյանի կողմից փախուստի դիմելու, խուսափելու կամ թաքնվելու հանգամանքը:

Դեռևս երեկ նույն դատարանում բողոքարկվում էր Մանուկյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշումը։ Երեկվա նիստին Պ. Մանուկյանին արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից շտապօգնության մեքենայով տեղափոխել էին դատարան։ Պավլիկ Մանուկյանը դատարանում հայտարարել էր․ «Ես «Սասնա ծռեր»-ի թուր կեծակին եմ և այդ թուր կեծակին երբեք էլ պատյան չի մտնելու: Բարձրացրել ենք, մենք պետք է կարողանանաք հասնել հաղթանակի»։

Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը նշել էր, որ իր պաշտպանյալի կալանվորման որոշման մեջ բացի ենթադրություններից այլ փաստեր չեն ներկայացվել:

Փաստաբանը հարցադրում է ներկայացնում, թե ինչպես Պ.Մանուկյանը, ազատության մեջ մնալով, կարող է խոչընդոտել նախաքննության ընթացքին։ Պետրոսյանը Մանուկյանի` երկրից չհեռանալու ակնհայտ փաստ է համարում նրա առողջական վիճակը, որը ապացուցում է, որ նա գամված է անկողնուն և ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորություն չունի։ Փաստաբանի խոսքով` Մանուկյանն էլ դատարանում հայտարարել է՝ եթե նույնիսկ իշխանությունները ինձ արտաքսեն, ես հետ եմ վերադառնալու իմ հայրենիք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter