HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավազակային հարձակում Ողջաբերդում

Նոյեմբերի 21-ին ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ողջաբերդ գյուղի տներից մեկում ավազակային հարձակում է կատարվել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նոյեմբերի 20-ին ատրճանակով և դանակներով զինված դիմակավոր երեք անձ մուտք են գործել նշված գյուղի տներից մեկն ու ատրճանակի և դանակի սպառնալիքով կպչուն ժապավենով կապկպելով տանտիրոջն ու տանտիրուհուն՝ ծեծել նրանց և հափշտակելով 7.200 ԱՄՆ դոլար, 1 պարկ ընկույզ, «Նաիրի» տեսակի 7 կոնյակ, 1 դույլ նուշ՝ դիմել են փախուստի:

«Տանտերը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Իսկ ֆոտոլրագրող Գագիկ շամշյանին Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ տանտերերը՝ 74-ամյա Արամայիս Պապիկյանը և 71-ամյա Սեդա Պապիկյանը (երկուսն էլ թոշակառու են) տանը եղել են մենակ:

Հանցագործները ոչ միայն տակնուվրա են արել տունն ու նկուղը, այլև կատարել են անմարդկային դաժանություններ. վառարանի երկաթյան կրակխառնիչը շիկացրել են և նրանով ծեծել ամուսիններին, ապա աքցանով քաշել են ամուսինների եղունգները: 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանություններ (2)

karen
Lakotutyann el sahman ka! Ijel en en amena catsrin!
Karen
Dranc petq e hraparakayin tanjamah anel, vor imanan....asenq pox er petq goxacan, ba ed mardkanc tanjelu npatak@ vorn er???????

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter