HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վ․ Թումասյան․«Գյումրիում կայանալիք առաջիկա ՏԻՄ ընտրություններում առաջադրվողների կուսակցական որևէ ցուցակում չեմ ընդգրկվելու»

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը հայտարարություն է տարածել, նշելով, որ Գյումրիում կայանալիք առաջիկա ՏԻՄ ընտրություններում առաջադրվողների կուսակցական որևէ ցուցակում չեմ ընդգրկվելու․ 

«Այսօր վերջնականապես որոշում եմ կայացրել Գյումրիում 2016 թ. հոկտեմբերի 2-ին, պատմության մեջ առաջին անգամ համամասնական կարգով կայանալիք ՏԻՄ ընտրություններին չմասնակցել:

Նախ ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել բոլոր այն կուսակցությունների ներկայացուցիչներին, որոնք ինձ վստահեցին ու առաջարկեցին ընդգրկվել ավագանու անդամության թեկնածուների իրենց ցուցակներում կամ գլխավորել այդ ցուցակները: Անշուշտ, նման որոշում կայացնելը հեշտ չէր անկախ Հայաստանի պատմության ընթացքում բոլոր հասարակական ու քաղաքական անցուդարձների ակտիվ մասնակցիս համար, առավել ևս՝ երկրի և Գյումրու համար ծանր ու դժվարին այս ժամանակաշրջանում: Սակայն ընտրական օրենսգրքի փոփոխության և չկայացած կուսակցական համակարգի պայմաններում միմիայն կուսակցական ցուցակներով ՏԻՄ ընտրությունների կազմակերպման պարագայում գերադասում եմ որդեգրել ակտիվ ու շարքային ընտրողի կարգավիճակը:

Ինչպես ամեն օր, նախընտրական լարված օրերին ևս շարունակելու եմ իմ սովորական աշխատանքային առօրյան «Շիրակ կենտրոնում» և օգնել մարդկանց ճիշտ այնքան, որքան ներում են իմ և մեր կազմակերպության ուժերը:

Հ.Գ. Այնուհանդերձ, Գյումրու քաղաքապետի ով լինելը ինձ ու իմ համախոհների համար շատ կարևոր է, և չի բացառվում ավելի ուշ այդ մասին հրապարակային ելույթս»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter