HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոցիալական բնակարանները ևս 10 տարով կտրվեն անհատույց օգտագործման

Կարգավորվել է մինչև 2015թ. ընկած ժամանակահատվածում տարբեր իրավական ակտերի համաձայն անհատույց օգտագործման իրավունքով պայմանագրային հիմունքներով սոցիալական բնակարանային ֆոնդում բնակվող անձանց/ընտանիքների՝ այդ բնակարաններում սահմանված ժամկետը լրանալուց հետո ևս 10 տարի ժամկետով նույն պայմաններով բնակվելու հարցը: Այս մասին տեղեկացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: 

Միաժամանակ, ըստ հաղորդագրության, ժամակետների երկարացումը հիմնված կլինի հասարակական կազմակերպության կողմից տրված եզրակացության վրա, մասնավորապես՝ կազմակերպությունը կուսումնասիրի 166 բնակարաններում բնակվող անձնանց/ընտանիքների սոցիալական պայմանները, կարիքները, բնակարանների վիճակը, բնակչի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարումը, բնակարանի օգտագործումը դրա նշանակությանը համապատասխան և այլն:

Որոշման նախագիծն  ընդունվել է կառավարության 18.08.2016թ. նիստում: Որոշումն  ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter