
Դավիթ Սանասարյանը ազատ կարձակվի
Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց մեկուսկես միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանին:
Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Ռոբերտ Ռևազյանը, Սանասարյանը օրվա ընթացքում կվճարվի գրավը և ազատ կարձակի: Դատական նիստին Սանասարյանը ներկա է գտնվել և հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը անհիմն են: «Ասեց՝ ես տասը տարի քաղաքականությամբ եմ զբաղվել և երբևէ բռնության կոչեր չեմ արել և միայն հանդարտության կոչերով եմ հանդես եկել»,- նշեց Ռևազյանը:
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանը ձերբակալվել էր հուլիսի 27-ին` Սարի թաղում կայացած հավաքի ժամանակ: Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց էր ընտրվել օգոստոսի 2-ին: Խմբակցության անդամին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը:
Մեկնաբանել