
«Համախմբում» կուսակցությունը նույնպես կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
«Համախմբում» կուսակցության վարչությունը հայտնում է, որ կուսակցության ներկայացուցիչները կմասնակցել տարբեր մարզերի ՏԻՄ ընտրություններին: Ներկայացնում ենք կուսակցության հաղորդագրությունն այս մասին.
«1.Ընդառաջ գնալով «Համախմբում» կուսակցության տարածքային մի շարք կառույցներից արված առաջարկին՝ որոշել ենք մասնակցել հանրապետության տարբեր մարզերում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին (համայնքի ղեկավար և ավագանի)։
2.Գյումրիում և Վանաձորում կուսակցությունն ավագանու ընտրություններին կմասնակցի սեփական ցուցակով։
3. Գյումրի և Վանաձոր քաղաքներում «Համախմբում» կուսակցության ավագանու ցուցակները համապատասխանաբար կգլխավորեն Հովհաննես Ասոյանը և Վահան Ղույումչյանը։
4. Գյումրիում և Վանաձորում ավագանու ընտրությունների հետ կապված՝ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն առաջիկա օրերին հանդես կգա ծրագրային ելույթով»։
Մեկնաբանել