Հաջորդ տարի ևս մանկապարտեզները կգործեն անվճար հիմունքով
«Ուղղակի անթույլատրելի է, երբ մամուլում հանդիպում ենք հրապարակումների, թե ջեռուցման նպատակով լրացուցիչ գումարներ են հավաքագրվում»,- այսօր՝ աշխատանքային խորհրդակցության ժամանակ, ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նա հավելել է, որ քաղաքապետարանը ջեռուցման նպատակով բյուջետային մեծ գումարներ է հատկացնում մշակույթային կրթօջախներն ու նախադպրոցական հաստատություններին, որոնց պետք է ժամանակին ապահովել ջեռուցմամբ: Տարոն Մարգարյանը հանրակրթության վարչության պատասխանատուներին ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է խսիտ հսկողության տակ պահել այդ հարցը:
Քաղաքապետը նաև նշել է, որ 2012 թ. բյուջեով արդեն նախատեսված է համապատասխան ֆինանսավորում, և հաջորդ տարի ևս մանկապարտեզները կգործեն անվճար հիմունքով:
Տարոն Մարգարյանի խոսքերով՝ մանկապարտեզներին սննդի մատակարարումը մշտապես ուշադրության կենտրոնում է և վերահսկվում է համապատասխան կառույցների կողմից, այնուհանդերձ լավ կլինի, եթե ծնողները ևս ներգրավվեն այդ աշխատանքներում` գործընթացն ավելի թափանցիկ դարձնելու նպատակով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել