HY RU EN

Գրիշա Բալասանյան

Ավագանին դիմել է մարզպետին՝ դպրոցն անվանակոչելու Առաքել Մովսիսյանի ազատամարտիկ եղբոր անունով

Այգեկ գյուղի ավագանին որոշել է ուղերձով դիմել Արմավիրի մարզպետին, որպեսզի «Այգեկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը անվանակոչվի արցախյան ազատարամտի մասնակից Մուշեղ Մովսիսյանի անվամբ: Նման առաջարկություն ներկայացրել է ավագանու անդամ Նորիկ Աբրահամյանը:

Մուշեղ Մովսիսյանը ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) եղբայրն է: Մուշեղ Մովսիսյանը նույնպես պատգամավոր է եղել: Մահացել է 2004 թ. սեպտեմբերի 20-ին ավտովթարից:

Բացի ազատամարտի մասնակից լինելը ավագանին հիմնավորման մեջ նշել է, թե Մուշեղ Մովսիսյանը եղել է անձնվեր քաղաքական գործիչ, Հայաստանի համար դժվարին պահերին կանգնած է եղել հայ ժողովրդի կողքին: