
«Մեծ Ուրթատեղ»
Բարձրադիր գյուղերում ձնհալից հետո անասուններին «սար» են տանում՝ գյուղի մոտակայքում գտնվող արոտավայր։ Լոռու մարզի Շնող գյուղի «սար»-ը Մեծ Ուրթատեղն է, գյուղից հեռու է մոտ 15 կմ։ Առաջ ամռան ամիսներին գյուղացիներն ամբողջ ընտանիքով էին բարձրանում Մեծ Ուրթատեղ, այժմ հիմնականում ընտանիքի ավագ անդամներն են այդ գործն անում, մնացածը գյուղի աշխատանքներով են զբաղված, պարբերաբար գնում են Մեծ Ուրթատեղ՝ ուտելիք տանելու և խոտհունձի համար։ Շնողցի երեխաներից շատերի ամառային արձակուրդներն անցկացնում են այնտեղ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել