«Սասնա ծռեր»-ի քաղաքական խորհուրդը կազմակերպում է հանրահավաք և երթ
Հիմնադիր խորհրդարանը տեղեկացնում է, որ այսօր` օգոստոսի 25-ին, ժամը 15:00-ին հավաք կլինի Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մոտ (Հասցե՝ Արշակունյաց պող, 63 շենք)՝ պահանջելու անհապաղ միջամտություն վիրավոր «Սասնա ծռերին» համապատասխան բուժօգնություն, խնամք և պայմաններ ապահովելու գործում։
Օգոստոսի 26-ին, ժ. 19.30 կկայանա «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդի հրավիրած հանրահավաքը։ Ըստ հաղորդագրության` կներկայացվեն քաղաքական իրավիճակը և շարժման քաղաքական խորհրդի դիրքորոշումները։ Հանրահավաքից հետո կկայանա երթ վիրավոր Սասնա Ծռերին պատշաճ բժշկական օգնություն ցույց տալու և խոշտանգումների դադարեցման պահանջով։ Այնուհետև երթը կշարժվի դեպի «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ այժմ գտնվում են վիրավորները։ Երթը կշարունակվի դեպի Գլխավոր դատախազություն (հասցե Վազգեն Սարգսյան 5)՝ բողոքելու Կարո Եղնուկյանի ապօրինի կալանավորման դեմ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել