HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաղողի զանգվածային բերքահավաքի և մթերման աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում խաղողի զանգվածային բերքահավաքի և մթերման աշխատանքները, մթերող կազմակերպությունների հետ պայմանավորվածության համաձայն, կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից:

Հաշվի առնելով, որ Արարատի մարզի Պարույր Սևակ, Երասխ, Արմաշ և Սուրենավան համայնքներում խաղողի հասունացումն ավելի վաղ է տեղի ունենում, «Երասխի գինու գործարան» ՍՊԸ-ն այօրվանից նշված համայնքներից կսկսի մթերումներ իրականացնել:

«Արմենիա Վայն» ՍՊԸ-ն շամպայնի արտադրության կազմակերպման նպատակով օգոստոսի 25-ից որոշակի քանակությամբ միայն «կանգուն» տեսակի 18%-ից ոչ բարձր շաքարայնությամբ խաղողի մթերման աշխատանքներ է իրականացնում' գյուղացիական տնտեսությունների հետ նախապես կնքված պայմանագրերի շրջանակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter