HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոցիալական մեդիայի և քաղաքացիական լրագրության դասընթացներ` մարզերում

Քաղաքացիական լրագրությունը խթանելու նպատակով ԻնֆոԳյուղը հայտարարում է լրագրության ուսուցման հինգամսյա դասընթաց, որն անցկացվելու է հինգ ԻնֆոՏներում:

Բոլորովին վերջերս հայկական մեդիային հյուրընկալված ամերիկացի լրագրող Ջոն Ալպերտը բոլորին պատմեց, որ բոլորովին էլ լրագրող դառնալու մտադրություն չի ունեցել: Նա տաքսու վարորդ է եղել և երբևէ չի էլ ենթադրել, որ կդառնա լրագրող: Ամեն ինչ սկսվել է այն դեպքից հետո, երբ նա տեսախցիկով նկարահանում է արել:

Այս դասընթացը մասնակիցների համար կարող է լինել այն «տեսախցիկը», որից հետո, թերևս, շատ բան փոխվի, և միգուցե հինգ ամիս հետո ինչ-որ մեկը որոշի, որ գնալու է պրոֆեսիոնալ լրագրության ճանապարհով:

Պրոֆեսիոնալ լրագրող դառնալու համար տարիների անխոնջ աշխատանք է պահանջվում և մասնագիտությանը անվերապահորեն նվիրվելու ցանկություն, սակայն մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ քաղաքացիական լրագրող և օգտվելով ժամանակակից տեխնիկայի ընձեռած հնարավորություններից` գրել իր համայնքին, միջավայրին կամ հենց իրեն հուզող հարցերի շուրջ:

Քաղաքացիական լրագրող է Մարիամ Սուխուդյանը, ում պայուսակից անբաժան է տեսախցիկն ու այդ միջոցով նա բնապահպանական խնդիրներ է բարձրացնում` հանրությանը իրազեկելով այնպիսի հարցերի մասին, որոնք դուրս են մնում լրագրողների ուշադրությունից:

Երբ մարտի 1-ին փակվել էին լրատվամիջոցները, որոշ բլոգերներ իրենց բլոգներում գրում էին դեպքերի մասին. սա է քաղաքացիական լրագրությունը:

Քաղաքացիական լրագրությամբ կարող է զբաղվել ցանկացած ոք, ով մուտք ունի ինտերնետ, սակայն առավելագույն արդյունքներ ունենալու համար` կարելի է սովորել գրագետ և նպատակային օգտագործել այդ գործիքները:

Լրագրության և մեդիա գործիքներին տիրապետելու հմտության դասընթացն անցկացվելու է ամիսը երկու անգամ պարբերականությամբ` Գորիս, Վանաձոր, Գյումրի, Արմավիր և Մարտունի քաղաքներում տեղակայված ԻնֆոՏներում:

Դասընթացներում ընդգրկված մասնակիցները հինգ ամիսների ընթացքում կսովորեն նոր մեդիա գործիքներին տիրապետելու հմտություններ, այդ թվում` բլոգինգ, ֆոտո, վիդեո, և ժուռնալիստիկա: Մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու փորձառու լրագրողների վարպետության դասերի, իսկ լավագույն նյութերը կհրապարակվեն «Հետք» թերթում:

ԻնֆոԳյուղը դասընթացը սկսելուն զուգահեռ`կհայտարարի մրցույթներ լավագույն լուսանկար, տեսանյութ և լրագրողական հոդվածներ անվանակարգերում:  Մրցանակակիրները կհայտարարվեն ԻնֆոԳյուղ կոնֆերանսի ընթացքում, որը տեղի կունենա դասընթացի ավարտին:

Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն ընդգրկվելու դասընթացում, կարող են կապվել Գորիս, Վանաձոր,Մարտունի, Արմավիր և Գյումրի ԻնֆոՏների համակարգողների հետ:

 

Մեկնաբանություններ (5)

Կառլոս
Կներեք ես ինչպես նկատեցի սա բավականին վաղուց է եղել։ Կարող եք ասել հիմա այս ծրագիրը գործում է թե՞ ոչ։ Նախապես շնորհակալ եմ
Davit
KNEREQ,isk Artsakhum nman dasntacner chen spasvum?
աննա
Սիրելի Քնար, ցավոք սրտի` ոչ, առայժմ Արցախը չի կարող ընդգրկվել:
Knar
Հնարավոր չի Արցախն էլ ընդգրկել?
Աննա
Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն ընդգրկվելու դասընթացում, կարող են կապվել Գորիս, Վանաձոր, Մարտունի, Արմավիր և Գյումրի ԻնֆոՏների համակարգողների հետ այս մեյլերով` [email protected], [email protected] [email protected] [email protected] [email protected]

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter