
Հայ ըմբիշները հաղթանակով են սկսել. Սիմոնյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին
Ֆրանսիայի Մակոն քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության որակավորման առաջին փուլի գոտեմարտերը րոպեներ առաջ ավարտվել են: 50 կգ քաշային կարգում հանդես եկող հունահռոմեական ոճի ըմբիշ Սերգեյ Սիմոնյանը 8:0 հաշվով հաղթանակ է տարել ադրբեջանցի Զիյադ Զեյնալովի նկատմամբ:
10-0 է ավարտվել Գեւորգ Խումարյանի եւ ուզբեկ Կամարիդդին Զայնիդդինովի գոտեմարտը: Խումարյանը 1/8 եզրափակչում կմրցի ուկրաինացի Անդրեյ Գրուշինի հետ, որը 2014թ. աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր է:
Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը Մակոն է մեկնել 12 մարզիկներով, որոնք հանդես կգան հունահռոմեական եւ ազատ ոճերում: Ազատ ոճայինները Ֆրանսիա կմեկնեն վաղը՝ սեպտեմբերի 1-ին, գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի ենթակայությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել