
Սերգեյ Սիմոնյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
Ֆրանսիական Մակոն քաղաքում տեղի ունեցող աշխարհի երիտասարդական առաջնության 1/4 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Սիմոնյանը (50 կգ), հաղթահարելով իտալացի Ջիովանի Ֆրենիի արգելքը, կիսաեզրափակիչում գոտեմարտեց ՌԴ-ն ներկայացնող Վլադիսլավ Մելնիկովի դեմ:
Վերջինս բավականին ուժեղ մարզիկ է, 2013թ. պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: Ռուս մարզիկը Սիմոնյանի հաղթեց ոչ մեծ առավելությամբ՝ 6-4 հաշվով եւ կպայքարի ոսկե մեդալի համար: Սիմոնյանը իրավունք է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Նրա մրցակիցը կլինի Նիգզարի Ցուրցումիա (Վրաստան)` Իլհոմ Բահրոմով (Ուզբեկստան) զույգի պարտվողը:
60 կգ քաշային կարգում հանդես եկող Գեւորգ Խումարյանը 1/8 եզրափակչում 9-4 հաշվով պարտություն է կրել ուկրաինացի Անդրեյ Գրուշինից: Մինչ այդ մրցագորգ է դուրս եկել նաեւ 74 կգ քաշային Արմեն Բաղդասարյանը եւ 2-6 հաշվով զիջել ռումինացի Գեորգե Վլադ Մարեուին:
Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը Մակոն է մեկնել 12 մարզիկներով, որոնք հանդես կգան հունահռոմեական եւ ազատ ոճերում: Ազատոճայինները Ֆրանսիա կմեկնեն վաղը՝ օգոստոսի 31-ին:
Մեկնաբանել