
Մերժվեց Արարատ Խանդոյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը
Արաբկիր և Քանանքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբորը` Արարատ Խանդոյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Խանդոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը: Որպես խափանման միջոց էր ընտրվել երկամսյա կալանքը:
«Մերժման հիմքում դրվել էին հերթական, շաբլոնայի մեջբերումները, թե նա կարող է երկրից փախուստի դիմել: Սակայն Արարատ Խանդոյանը այնպիսի մարտական ուղի է անցել, որ նման անձը երևէ չի կարող լքել իր հայրենիքը: Իհարկե սա քաղաքական որոշում է, այլ ձևով որակել չեմ կարող: Ամեն դեպքում, մենք դատական բոլոր ատյաններ դիմելու ենք»,- «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Խանդոյանի փաստաբան Արա Կարագյոզյանը:
Խանդոյանը ևս դատարանում հայտարարել է, որ դատարանը ևս մեկ պատվեր կատարեց, որին ոչինչ չպատասխանելով` դատավորը հեռացել է նիստի դահլիճից:
Այժմ Խանդոյանին կրկին տեղափոխում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Մեկնաբանել