
Սերգեյ Սիմոնյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր Հայաստանն իր առաջին մեդալն է նվաճել: 50 կգ քաշային կարգում հանդես եկող հունահռոմեական ոճի ըմբիշ Սերգեյ Սիմոնյանը բրոնզե մեդալի համար պայքարում 2-1 հաշվով հաղթանակ է տարել Ղրղզստանի ներկայացուցիչ Ադիլեթ Տաալայբեկովի նկատմամբ: Երկրորդ բրոնզե մեդալը նվաճել է վրացի Նուգզարի Ցուրցումիան:
Աշխարհի երիտասարդների չեմպիոն է հռչակվել ռուս Վլադիսլավ Մելնիկովը, ով կիսաեզրափակիչում Սերգեյ Սիմոնյանին հաղթել էր 4-2 հաշվով: Նա եզրափակիչ գոտեմարտում հաղթանակ է տարել Ուզբեկստանը ներկայացնող Իլհոմ Բահրամովի նկատմամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել