Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակը` առաջիկա հինգ օրերին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներակայցնում է տեղեկատվություն` առաջիկա հինգ օրերի ընթացքում Հանրապետության մարզերում և Երևանում սպասվող եղանակի վերաբերյալ:
Ըստ ԱԻՆ-ի` սեպտեմբերի 1-3-ը` շրջանների զգալի մասում, 4-5-ը` հյուսիսային շրջաններում՝ երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավային` 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 1-3-ը կնվազի 5-7 աստիճանով, 4-ին կբարձարանա 2-3 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 1-3-ը՝ երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել