
Մերժվեց Արմեն Լամբարյանի՝ կալանքի որոշումը վերացնելու և գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը
Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի՝ կալանքի որոշումը վերացնելու և գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Գործով փաստաբան Ինեսսա Պետրոսյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին տեղյակ չէ` մերժման հիմքում ինչ հանգամանք է դրվել, քանի որ դեռևս որոշումը չի ստացել:
Դատարանում բողոքը ներկայացրել է Ի.Պետրոսյանը: Վերջինս նշեց, որ Արմեն Լամբարյանը իր հետ հանդիպման ժամանակ դատական նիստին ներկա գտնվելու ցանկություն չի հայտնել: Ա.Լամբարյանն այս պահին ևս գտնվում է արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Համաձայն փաստաբանի տեղեկատվության` երկու շաբաթից նոր կազմակերպվելու է նրա վիրահատությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել