HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Սպարտակ Մելիքյանի ընտանիքը վաճառել է գույքն ու բաժնեթղթերը

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, «Ժողովրդավարություն և աշխատանք» կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյանի ընտանիքը օտարել է իր ունեցած անշարժ եւ շարժական գույքը: Խոսքը մոտ մեկ տասնյակ հողամասերի, բնակարանի ու հասարակական նշանակության շինության մասին է:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը այսօր հրապարակել է պատգամավորի և նրա կնոջ՝ Քնարիկ Մելիքյանի 2015 թվականի տարեկան հայտարարագրերը: Փաստաթղթում նշված է, որ Սպարտակ Մելիքյանը նախորդ տարի վաճառել է 10 միլիոն դրամ արժողությամբ բնակարանը, 59,7 միլիոն դրամ արժողությամբ հողամասը ինչպես նաեւ 213 միլիոն ընդհանուր արժողությամբ երկու հասարակական նշանակության շինություն, 20 միլիոն դրամ արժողությամբ ավտոմեքենան:

Պատգամավորը նաեւ օտարել է 148 միլիոն դրամ արժողությամբ արժեթղթերն ու ներդրումները: Մելիքյանի տարեկան եկամուտը կազմել է 202,9 միլիոն դրամ, որի հիմնական մասը՝ գույքի օտարումից:

Քնարիկ Մելիքյանն իր հերթին վաճառել է 5 միավոր հողամաս՝ 10 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ: Նրա դրամական միջոցները զգալիորեն նվազել են՝ 50 միլիոն դրամից եւ 750 հազար ամերիկյան դոլարից՝ 1,5 միլիոն դրամ: Քնարիկ Մելիքյանը նախորդ տարի 6,1 միլիոն դրամի չափով եկամուտ է ստացել վարձակալության դիմաց ստացված վճարից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter