Լարսի ավտոճանապարհը բաց կլինի մինչև ժամը 20.00-ը
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ՀՀ ԱԻՆ փոխանցած տեղեկատվության համաձայն` այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Ավտոճանապարհը, ըստ հաղորդագրության, բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.
- միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է,
- երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների,
- ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո:
Լուսանակրը` mes.am-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել